«Հայկական կողմի քայլերը կրում են բացառապես պաշտպանական բնույթ»․ ՀՀ ՊՆ
Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով ու բացազատման հետ, որն առաջացրել է որոշակի լարվածություն, տեղեկացնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ մեկնաբանելով Բաքվի հայտարարությունը, թե հայկական կողմը լրացուցիչ ուժեր՝ հետևակ և հրետանի է կուտակում Դաշքեսանի ուղղությամբ: Երևանը նշում է, որ հայկական կողմի քայլերն իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո և կրում են բացառապես պաշտպանական բնույթ: Հայկական կողմի գործողությունները իրադրությունը լարելու նպատակ չունեն, շեշտում է Պաշտպանության նախարարությունը՝ ընդգծելով՝ ադրբեջանական կողմի՝ հիշատակված միջոցները տվյալ ուղղությունից դուրս բերելու դեպքում, հայկական կողմը ևս դուրս կբերի իր լրացուցիչ միջոցները: «Հայկական կողմը պատրաստ է տվյալ հարցի շուրջ բանակցել», – ասված է հայտարարությունում: Այսօր պաշտոնական Բաքուն հաղորդել էր, թե հոկտեմբերի 16-ից նկատում են զինծառայողների և հրետանու 4 միավորների տեղադրում Ադրբեջանի բանակի դիրքերի դիմաց՝ Դաշքեսանի ուղղությամբ՝ նշելով՝ «տարածաշրջանում հնարավոր սրման համար պատասխանատվությունը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է կրելու»:
Աղբյուր՝ https://www.mil.am/hy/news/11113
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com