Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքի արդյունավետ կառավարման ծրագիր կմշակվի

Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքի հետագա արդյունավետ կառավարումն ապահովելու համար մասնագիտական հանրությունը Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ աշխատում է կառավարման ծրագրի մշակման ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։ Այդ նպատակով կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում արգելոց-թանգարանի ստեղծման ակունքներում կանգնած և նախագծային կազմակերպություն ներկայացնող, ճարտարապետ Սաշուր Քալաշյանի, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային կազմակերպության (ԻԿՕՄՕՍ) հայաստանյան կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանի, ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հովհաննես Սանամյանի, Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի, Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանի և շահագրգիռ այլ անձանց հետ: Քննարկվել են մի քանի տարբերակներ, որոնք թույլ կտան ապահովել Գյումրի քաղաքի պատմաճարտարապետական ժառանգության պահպանումը, վերակառուցումն ու հետագա օգտագործումը՝ հիմնվելով մասնագիտական մոտեցումների վրա և բացառելով պատահական միջամտությունները: Կարևորվել է շահառուների հետ պարտավորագրերի կազմումը, որոնցով օգտագործողներին իրավունքներից բացի կվերապահվեն շենքերի պահպանության պարտավորություններ: Դիտարկվել է նաև հիմնադրամի, խորհրդի կամ որևէ այլ կարգավիճակով կառույց ձևավորելու անհրաժեշտությունը, որի միջոցով բնակիչները մասնակից կլինեն որոշումների կայացմանը: Քննարկումների արդյունքում ձևավորվելու է կառավարության որոշման նախագիծ՝ համայնքի, բնակիչների, ներդրողների՝ բոլոր շահառուների շահերի հավասարակշռման սկզբունքով: Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ մշակվող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի շրջանակում մշակվում են նաև Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի գոտևորման նախագիծը և Գյումրիի գլխավոր հատակագիծը:

Աղբյուր` http://www.minurban.am/am/news/1602

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments