Գիշերը գնդակոծվել են հայկական դիրքերը Վերին Շորժայի ուղղությամբ, կիրառվել է նաև ականանետ. ՀՀ ՊՆ

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 3:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել է նաև ականանետ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:Հայկական կողմը կորուստներ չունի:Ժամը 8:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե հայկական Զինված ուժերի ստորաբաժանումներն են երեկ երեկոյան և գիշերը գնդակոծել ադրբեջանական դիրքերը Քելբաջարի շրջանում, ինչին ի պատասխան «համարժեք միջոցներ» են ձեռնարկվել:

Աղբյուր` https://www.mil.am/hy/news/11247

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments