Արցախում մշակվում են կտրոնային համակարգի ներդրման մեխանիզմները

Արցախում մշակվում են կտրոնային համակարգի ներդրման մեխանիզմները: Սա հնարավորություն կտա առավելագույնս համաչափ բաշխել առկա պարենային ապրանքները: Այս հարցն այսօր քննարկվել է օպերատիվ շտաբի նիստում: Սկզբնական շրջանում նախատեսվում է կտրոնային համակարգը կիրառել առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակների համար: Օպերատիվ շտաբի պետ, պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշել է, որ իրենց այցերը ցույց են տվել, որ շրջափակման դժվարությունները չեն կոտրել մարդկանց ոգին: Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով ծանր հիվանդների տեղափոխման, ինչպես նաև անչափահաս երեխաներ ունեցող՝ կիսված ընտանիքների միավորման հնարավորություններին:

Աղբյուր` http://gov.nkr.am/hy/official-news/item/2023/01/09/nistoperativ/

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments