Փոփոխություններ՝ պետական գաղտնիքի մասին օրենքում․ ԱԺ-ն քննարկել է նախագիծը

ԱԺ նիստում քննարկվել է «Պետական գաղտնիքի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ Ներկայացնելով նախագիծը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանն ընդգծել է, որ նախաձեռնության նպատակն է ամբողջությամբ վերանայել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» գործող օրենքը և այն համապատասխանեցնել գործող օրենսդրությանն ու միջազգային չափանիշներին։ «Արդյունքում «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները նույնպես կդասվեն պետական գաղտնիքի շարքին, իսկ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կունենան «հատուկ կարևորության», «հույժ գաղտնի» և «գաղտնի» դրոշմագրեր»,- նշել է Հարությունյանը։ Նրա խոսքով՝ նախագծի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող «հատուկ կարևորության», «հույժ գաղտնի» դրոշմագրերին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք պարտավոր են լինելու օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում ԱԱԾ-ին այդ մասին սահմանված կարգով տեղեկացնել։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է խստացնել պետական գաղտնիք պարունակելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը։ Միաժամանակ, վարչական պատասխանատվություն է նախատեսվում «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները հրապարակելու, ինչպես նաև պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձի կողմից իր նկատմամբ սահմանափակումները խախտելու համար։

Աղբյուր` http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=18038&year=2023&month=01&day=16&lang=arm

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments