Տեղի է ունեցել Ադրբեջանի ներկայացուցչի և ԼՂ ներկայացուցիչների հանդիպում․ Լաչինի միջանցքի շուրջ հարցը կկարգավորվի․ Լավրով

Առաջիկայում Լաչինի միջանցքի շուրջ հարցը կկարգավորվի։ Այս մասին ամենամյա ամփոփիչ ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի ներկայացուցչի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ։ Կարծում եմ, որ առաջիկայում այդ հարցը կլուծվի»,- ասել է Լավրովը։ Նա նշել է, որ երեկ զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ և հիշեցրել, որ Լաչինի միջանցքը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, պետք է ազատ լինի ապրանքների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների երկկողմանի անցման համար։ Լավրովը նշել է, որ հայտարարության մեջ առանձին ամրագրված է, որ այս ճանապարհով չպետք է ռազմական բեռներ ուղարկվեն։ «Ադրբեջանցիները տվյալներ են ներկայացրել, հիմա մեր զինվորականները դրանք ուսումնասիրում են, որ հայկական կողմն ականներ է տեղափոխել այս միջանցքով, հետո այդ ականները, խախտելով եռակողմ պայմանավորվածությունները, օգտագործվել են, ականապատվել ադրբեջանական դիրքերին հարող տարածքները։ Փոխադարձ շատ մեղադրանքներ կան»,- ասել է Լավրովը։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments