Բորելը հայտնել է, որ Հայաստանում ԵՄ առաքելության անձնակազմը լինելու է 100 հոգի
Բրյուսելում նախօրեին ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելն անդրադարձել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծմանը։ Բորելը նշել է, որ ՀՀ-ում տեղակայվելիք ԵՄ առաքելության անձնակազմը բաղկացած է լինելու 100 հոգուց, որոնք ներկայացնելու են տեղում իրավիճակը՝ աջակցելու մարդկանց անվտանգությանն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ստեղծմանը։ Հիշեցնենք, որ առաքելությունը Հայաստանում տեղակայվելու է նախնական երկու տարի ժամկետով։
Աղբյուր` https://newsroom.consilium.europa.eu/events/20230123-foreign-affairs-council-january-2023
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com