Սեյրան Օհանյանը զրկվել է անձեռնմխելիությունից
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը զրկվել է անձեռնմխելիությունից․ նրա նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի. Ազգային ժողովը տվել է համաձայնությունը: Քվեարկությանը մասնացել են միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ Նշենք, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 3 միջնորդություն էր ներկայացրել Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու համար: Միջնորդություններից մեկը քննարկվել է դռնփակ ռեժիմով, երկուսը՝ դռնբաց: Առաջին միջնորդությանը 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը: Կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ քվերակող պատգամավոր չի եղել: Երկրորդ միջնորդությանը 107 պատգամավորներից մասնակցել է 66 պատգամավոր, բոլորը կողմ են քվեարկել: Երրորդ միջնորդությանը 107 պատգամավորներից մասնակցել են 68-ը, բոլորը կողմ են քվեարկել:
Աղբյուր` http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=18158&year=2023&month=02&day=08&lang=arm
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com