Ադրբեջանական կողմը կրկին ապատեղեկատվություն է տարածել. Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները հերքում են
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություններ է տարածել: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության նախարարությունների տարածած հաղորդագրություններից: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 15-ին ժամը 00:10-ից 02:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ևս ընդգծվում է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 15-ին պարբերաբար կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
Աղբյուր` https://www.mil.am/hy/news/11370
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com