Փոխհրաձգություն ՀՀ զինծառայողների միջև, կրակել է նաև ադրբեջանական կողմը. կա մեկ զոհ. ՊՆ

Հայաստանի հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ԶՈՒ զինծառայողների միջև թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։ Հընթացս կրակոցներ են հնչել նաև ադրբեջանական կողմից, միջադեպից հետո հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով, հայտնում է ռազմական գերատեսչությունը։ Եվս մեկ զինծառայող ստացել է վիրավորում, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այլ մանրամասներ նախարարությունը չի հայտնում, թե արդյոք ադրբեջանական կողմի կրակոցներից է զոհվել զինծառայող Սարուխանյանը, միայն նշվում է, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Աղբյուր ` https://www.mil.am/hy/news/11391

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments