Շիրակի  մարզը ընդունել է շուրջ 4000 արցախցու

100 հազարից ավելի հայրենազրկված արցախցիներ, բռնի տեղահանվելով հարազատ օջախներից, այսօր արդեն փորձում են նոր կյանք կառուցել մայր հայենիքի տարբեր հատվածներում;

Մյուս մարզերի նման Շիրակի մարզում էլ սիրով ընդունում են նրանց, տրամադրում սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ և իհարկե  կեցավայրեր, որոնցով արդեն ապահովվել է շուրջ 4000 արցախցի։

Մեզ հետ զրույցում արցախցի մեղվաբույծ պապիկը  ցավով էր պատմում  հայրենիքը թողնելու, գաղթի ճամփան բռնելու  և  Ստեփանակերտում տիրող իրավիճակի մասին;

Արցախցիներից ոմանց ուղղորդել են Գյումրի, որոշներն էլ իրենք են ցանկացել հենց այստեղ գալ։ Ասում են՝ ճանապարհը դժվար է էղել, կամաց֊կամաց հարմարվում են ՝չեն թաքցնում՝ մարզը գրկաբաց է ընդունել նրանց։

Մարզպետարանից տեղեկացնում են՝ Գյումրիում  ներհոսքից առաջացող խնդիրներ թույլ չտալու համար խոշորացված համայնքներում արդենիսկ ստեղծվել են հանձնաժողովներ՝ բռնի տեղահանված անձանց այդ շրջաններում պատշաճ տեղավորելու համար։

Փոխմարզպետ Աննա Մարտիկյանի խոսքով՝ դա նախևառաջ կարևոր  խթան է գուղատնտեսության զարգացման համար։

Գյումրու քաղաքապետարանն էլ իր հերթին այս օրերին աշխատում է 24 ժամյա ռեժիմով՝ ընդունում են արցախցիներին, հաշվառում, ապահովում անհրաժեշտ պարագաներով, տաք սնունդով  ու լուծում  նաև կեցության խնդիրը։

Քաղաքապետն ավելացրեց՝  օգնում են նրանց նաև աշխատանքի տեղավորվել;

Բռնի տեղահանված անձանց աջակցմանն են միացել նաև հասարակական տարբեր կառույցներ ու բազմաթիվ անհատներ;

Գյումրիում Էջմիածնի Հայորդաց տունն  անմասն չէ այդ գործընթացից։ Տնօրենի խոսքով՝ օգնություն ստացող շահառուների թիվը հատել է 1500֊ի շեմը։

Իրենց հայրենիքից բռնի տեղահանված արցախցիները, չնայած  նոր ժամանակների ՝ ամեն ինչ նոր էջից սկսելու պահանջին, կորսված հայրենիքի կարոտը սրտում՝ հույս են հայտնում՝ մի օր վերադառնալու են։

dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments