Չեխիայի Սենատը բանաձև է ընդունել ԼՂ-ում հայերի հումանիտար կարիքների և իրավիճակի վերաբերյալ
Չեխիայի Սենատը հոկտեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղում հայերի հումանիտար կարիքների և իրավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել։ Այս մասին X-ում գրառմամբ հայտնում է Չեխիայում Հայաստանի դեսպանատունը։ Հաղորդվում է, որ բանաձևը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ բռնության բոլոր ձևերը և կոչ է անում հակամարտող բոլոր կողմերին՝ հարգել միջազգային հումանիտար իրավունքի հիմնական նորմերը, կոչ է անում Ադրբեջանին՝ թույլ տալ միջազգային դիտորդների մուտքը Լեռնային Ղարաբաղ տարածաշրջան՝ վերահսկելու տեղի բնակչության նկատմամբ վերաբերմունքը։ Բանաձևով կոչ է արվում նաև բոլոր ներգրավված կողմերին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող մշակութային և պատմական հուշարձանները վնասելուց և պահպանել համաշխարհային մշակութային ժառանգությունը։ Ընդգծվում է տուժած տարածաշրջանի մարդկանց մարդասիրական օգնության և աջակցության տրամադրման կարևորությունը։ Սենատը կոչ է անում Չեխիայի կառավարությանն իր հնարավորությունների սահմաններում պատրաստ լինել օգնություն ցուցաբերել, հատկապես առավել խոցելի մարդկանց, ինչպիսիք են մայրերը և առանց ուղեկցության երեխաները։ https://twitter.com/ArmEmbCz/status/1715043008389763228
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com