Ճամբարակի զորամասում հիվանդությունների բռնկումներ չեն արձանագրվել. ՊՆ-ն հերքել է
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է, որ Ճամբարակի զորամասում թոքաբորբի բռնկումներ են եղել ու զինվորներին հրամանատարական կազմն արգելել է լքել զորամասը։ Տեղեկությունը հայտնում են նախարարությունից։ «Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամասում նախ հայտարարել են հնարավոր պատերազմի մասին, ապա արգելել հիվանդներին լքել զորամասը» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նշված զորամասում, ինչպես նաև որևէ այլ զորամասում հիվանդությունների բռնկումներ չեն արձանագրվել, քանի որ սեզոնով պայմանավորված սուր շնչառական հիվանդությունների աճ թույլ չտալու նպատակով իրականացվում են անհրաժեշտ բուժկանխարգելիչ միջոցառումներ»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։ Նախարարությունը կեղծիք և ապատեղեկատվություն է համարել լրատվամիջոցում տեղ գտած հետևյալ տողերը. «Զինվորների մեծ մասը հիվանդացել է թոքաբորբով, բայց նրանց արգելվել է բարձրաձայնել այդ մասին։ Խնդիրը բացահայտվել է երդման արարողությունից հետո զինծառայողներին տրված երկօրյա արձակուրդի արդյունքում։ Հրահանգված է՝ մինչև ջերմությունը չբարձրանա 40 աստիճանի, ձայն չհանեն։ Մինչև իսկ սպառնացել են՝ բժշկի դիմելու դեպքում քրեական գործ կհարցուցեն: Բացի այդ, ըստ ԶԼՄ–ի աղբյուրների` հրամանատարական կազմը բացահայտ հայտարարել է, որ առաջիկայում պատերազմ է սպասվում, պետք է պատրաստ լինել»:
https://www.mil.am/hy/news/12006
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com