Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Կութի և Տեղի հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Հայաստանի ռազմական գերատեսչությունը պնդում է՝ ադրբեջանական զինուժը ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանի ՊՆ հերքում է Բաքվի պնդումը, թե ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ից մինչև 22:20-ը, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ՝ Նախիջևանի հատվածում: «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ուղղություններում խախտումներ չեն արձանագրվել», – ասված է ՊՆ հաղորդագրությունում:
https://www.mil.am/hy/news/12069
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com