ԱՄՆ-ը պատրաստ է ցանկացած հնարավոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը դյուրացնելու համար
Վաշինգտոնը հստակ ասել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղին սեղանի շուրջ բանակցություններն են և ԱՄՆ-ը մշտապես ողջունել է երկխոսությունը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով վերջին օրերին սահմանին ու հայկական բնակավայրերի ուղղությամբ հնչած կրակոցներին։ ԱՄՆ պետքարտուղարը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ շփումներում հասկացրել է, որ երկու կողմերի միջև պետք է երկխոսություն լինի՝ ասել է Միլլերը՝ շեշտելով՝ Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած հնարավոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը դյուրացնելու համար և կշարունակի դա անել։
https://www.state.gov/briefings/department-press-briefing-april-8-2024/#post-550807-ARMENIA
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com