34 տարի առաջ այս օրը պաշտոնապես ամրագրվեցին մեր ժողովրդի` անկախ պետականություն ունենալու տարիների փափագն ու ձգտումը․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ, որում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որով էլ դրվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

34 տարի առաջ այս օրը պաշտոնապես ամրագրվեցին մեր ժողովրդի` անկախ պետականություն ունենալու տարիների փափագն ու ձգտումը, ինչն էլ փաստացի հիմք հանդիսացավ մեկ տարի անց ՀՀ անկախության հռչակման համար: Խորհրդային Հայաստանի քաղաքացիները կայացրին պատմական որոշում` անկախությունը վեր դասելով ամեն ինչից ու այն հռչակելով որպես երկրի հետագա զարգացման միակ ուղի:

Ինչքան բարդ ու դժվարին էր Հայաստանի անկախության ձեռքբերումը, կրկնակի ավելի բարդ է դրա պահպանումը` հատկապես աշխարհում տեղի ունեցող անկանխատեսելի գործընթացների ու աշխարհաքաղաքական տարբեր վերադասավորումների ֆոնին:

Հայաստանի Հանրապետությունն այսօր էլ ամենօրյա պայքարի մեջ է մեր երկրի անկախության պահպանման համար:

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորելով Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ, ցանկանում եմ հավաստիացնել, որ Հայաստանի իշխանությունները ջանք չեն խնայելու մեր երկրի զարգացման կայուն ընթացքն ապահովելու և ազատ, անկախ Հայաստանի Հանրապետությունը հզորացնելու ու շենացնելու դժվարին ճանապարհին»:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments