Նախկին փոխքաղաքապետը Գյումրու նախնական ընտրություններում ինքնառաջադրվելու է քաղաքապետի թեկնածու
Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին Գյումրիում անցկացվելու են նախնական ընտրություններ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է նոյեմբերի 26-ին՝ նշելով, որ խնդրելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, համակիրներին, համախոհներին ինքնառաջադրվել որպես թեկնածուներ:
Այս փուլում որպես թեկնածու ինքնառաջադրվելու է Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Մկրտչյանը հաստատեց տեղեկությունն ու նշեց, որ վարչապետի առաջարկած ձևաչափը խոսում է երկրի ժողովրդավարական լինելու բարձ մակարդակի մասին:
«Այսինքն՝ ոչ թե միանձնյա որոշում, թեկնածու են առաջադրում, այլ այդ կարևոր քայլը վստահվում է ժողովրդին: Մարդիկ են իրենց ընտրությունը կատարելու:
Կառավարությունը փորձում է հնարավոր ամեն ջանք գործադրել մինչ Ամանոր «Բալասանյան դաշինք»-ի կողմից դավաճանված քաղաքի վիճակը կայունացնելու, իրավիճակը մեղմելու ուղղությամբ: Հիմա, ով էլ լինի պաշտոնակատարը, մինչ բուն ընտրություն, մեծ պատասխանատվության ու կուտակված խնդիրների առաջ է կանգնելու»,- ասաց Մկրտչյանը՝ հստակեցնելով, որ ինքը լինելու է ոչ թե առաջիկա ընտրություններում կուսակցության քաղաքապետի թեկնածուն, այլ դեկտեմբերի նախնական փուլում ինքնառաջադրված թեկնածու:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com