Պետռեգիստրի փոփոխությունների պատճառով թիվ 31/42 տեղամասում ընտրացուցակներից մարդիկ են դուրս մնացել

Պետական ռեգիստրում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով թիվ 31/42 տեղամասում ընտրացուցակներից մարդիկ են դուրս մնացել

Գյումրու թիվ 7 դպրոցում տեղակայված 31 ընտրատարածքի 42-րդ տեղամասը ժամանակին, առավոտյան ժամը 8-ին է բացվել: Մեզ հետ զրույցում նշեց տեղամասային հանձնաժողովի նախագահ Վալյա Դոխոյանը: Նրա խոսքով, Տեղամասում հաշվառված 1424 ընտրողից ժամը 11-ի դրությամբ իր քաղաքացիական պարտքը կատարել էր 93 ընտրող: Ըստ նախագահի, եղել են նաև քաղաքացիներ, ովքեր իրենց անունները չեն գտել ընտրացուցակներում:

Դատարան ու անձնագրային ծառայություն ուղղորդված 3 քաղաքացիներից միայն 1-ն է վերադարձել տեղեկանքով ու վերականգնել իր ընտրելու իրավունքը:Վալյա Դոխոյանի խոսքով, այս խնդիրը հետևանք է ընտրողների ռեգիստրում կատարված փոփոխությունների:

Թեկնածուների վստահված անձինք ասելիք չունեին: Տեխնիկական սարքը նույնպես նորմալ է աշխատել, ոչ մի խնդիր չի եղել: Մեզ հանդիպած ընտրողներից ոմանք նշեցին, որ ընտրություններին միշտ էլ ակտիվ են եղել, ոմանք էլ վերջին տարիներին են կարևորել իրենց քվեն ու եկել քվեարկության:

Այս տեղամասում քվեարկող օտարերկրյա քաղաքացիներ չկան ցուցակներում: Իսկ ընդհանուր առմամբ, ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, Գյումրիի ավագանու արտահերթ այս ընտրություններին մասնակցելու է 2189 օտարերկրյա քաղաքացի, նրանց մեծ մասը` 2152-ը Ռուսաստանի Դաշնությունից են:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments