ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ-ի պետականացմանը վերաբերող նախագիծը
ՀՀ Ազգային ժողովում քվեարկության դրվեց և առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած՝ ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց՝ ՔՊ խմբակցության բացակայող պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը, Սարգիս Խանդանյանը, Արսեն Թորոսյանը թողել են կողմ քվեարկություններ: Կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 30, ձեռնպահ՝ 0 պատգամավոր: Նշենք, որ իշխանությունները ՀԷՑ-ը պետականացնելու մտադրության մասին հայտարարեցին ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը զուգահեռ։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com