Ռուսաստանը դաշնակի՞ց, թե՞ սպառնալիք․բողոքի ակցիա Գյումրիում
Այսօր ՀՀ անկախության օրը Գյումրիում իրարից անկախ, բայց նույն կառույցին ուղղված ակցիաներ էին։ Օրակարգային թեման ռուսական 102-րդ ռազմաբազան էր։
Ռուսամետ ուժերը՝ Կոմունիստական կուսակցության գլխավորությամբ, աջակցություն էին հայտնում հայ-ռուսական բարեկամությանը և ռազմաբազայի առկայությունը կարևորում, մինչդեռ եվրոպամետ ուժերը՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանի գլխավորությամբ, պահանջում էին ռուսական զորքերի հեռացումը։ Կողմերից երկուսն էլ վստահ են իրենց համոզմունքներում, ըստ որի ներկա են այստեղ։ Մի կողմը չի պատկերացնում երկրի ապագան առանց Ռուսաստանի։
Մյուս կողմը այլևս անթույլատրելի է համարում ռուսական զորքի ներկայությունը Հայաստանում։
Ոստիկանների ներկայությունը կողմերին զերծ պահեց բախումներից։ Եվրոպամետ ուժերի ներկայացուցիչներն էլ ընդգծում են՝ ակցիան ավարտվեց, բայց իրենց ապագա տեսլականներում միևնույն է, Ռուսաստանը որպես դաշնակից սպառել է իրեն, նշում են ակցիայի մասնակիցները։

© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com