Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։

2026 թ. հունվարի 30-ի դրությամբ ծրագրից ընդհանուր առմամբ օգտվել է 8276 անձ, որոնցից 1792-ի վարկերն ամբողջությամբ մարվել են։

Շահառուների 26%-ը միջոցառմանը նախորդող ամիսներին չեն ունեցել ֆորմալ զբաղվածություն։

Ամբողջությամբ վարկը մարված 1792 շահառուների վարկերի մարման համար հատկացվել է նրանց կողմից վճարված եկամտային հարկերից ձևավորված շուրջ 390,0 մլն դրամ։

Մինչև 2025 թ. դեկտեմբերը ներառյալ շահառուների աշխատավարձերից առաջացած եկամտային հարկից որպես վարկերի մարման աջակցություն ուղղվել է 1,3 մլրդ դրամ։ ✅ Հիշեցնենք, որ ծրագրի շահառու կարող են դառնալ այն անձինք, որոնց բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments