Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 79 միլիոն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի փետրվարի 27-ին բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Վճռով անվավեր է ճանաչվել 2006 թվականի մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության անունից ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և ՓԲ ընկերության միջև կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող՝ 0.17 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:
Նկատի ունենալով, որ առկա է նշված հողամասը վերադարձնելու անհնարինություն, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի հողամասի արժեքը՝ 78 միլիոն 860 հազար դրամ»,- ասվում է հաղորդագրությունում:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






