Կհստակեցվի կառուցապատման թույլտվությունների տրամադրման փուլային կարգը
Կառավարությունն ընդունել է որոշում՝ քաղաքաշինական վարչարարության համակարգում առկա կառուցվածքային, գործնական և իրավական խնդիրների լուծման նպատակով։
Փոփոխություններով նախատեսվում է հստակեցնել կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման փուլային կառուցվածքը, ինչպես նաև կիրառվող ընթացակարգերը։
Նախագծով առաջարկվում է նաև սահմանել բազմաբնակարան կամ բազմամասնաշենք քաղաքաշինական համալիրների համար վարչարարության հատուկ ռեժիմ։ Այն թույլ կտա առանձին շինարարական օբյեկտների կամ դրանց ինքնուրույն օգտագործման ենթակա հատվածների ավարտը փաստագրել և սահմանված պայմաններով թույլատրել դրանց միջանկյալ շահագործումը։
Բացի այդ, հստակեցվում են փուլային ավարտական ակտի և միջանկյալ շահագործման թույլտվության տրամադրման իրավական հիմքերը, պահանջվող փաստաթղթերը և կիրառման պայմանները։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






