Օրինապահ հարկ վճարողների համար՝ նոր կարգավորումներ

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Նախագծի նպատակն է խրախուսել հարկային կամավոր կարգապահությունը, ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ օրինապահ հարկ վճարողների համար և ամրապնդել հարկային մարմին–հարկ վճարող համագործակցությունը։

Փոփոխություններով նախատեսվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ՝ պահպանելով դրա դադարեցման հնարավորությունը։ Միաժամանակ, այդ կարգավիճակ ունեցող հարկ վճարողների գործունեությունը կվերահսկվի եռամսյակային կտրվածքով։ Բացի այդ, նրանց համար կնվազեցվի հարկային ստուգումների ռիսկայնությունը, ինչպես նաև կսահմանվի անհատական սպասարկման մեխանիզմ։ Նախատեսվում է նաև վերանայել օրինապահության չափանիշները և մեղմել ԱԱՀ-ի վերադարձի ռիսկայնության չափանիշները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարկերը պետության կարևորագույն հիմքերից են և ծառայում են հանրային խնդիրների լուծմանը՝ ֆինանսավորելով սոցիալական և տնտեսական ծրագրերը։ Նրա խոսքով՝ պետական բյուջեն պետք է ընկալել որպես համատեղ ներդրում քաղաքացիների կողմից։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments