🇦🇲🇫🇷 «Կեցցե Ֆրանսիան, կեցցե Հայաստանը, կեցցե Գյումրին»․ Էմանուել Մակրոնը Գյումրիում էր

![]()
«Կեցցե Ֆրանսիան, կեցցե Հայաստանը, կեցցե Գյումրին»․ Էմանուել Մակրոնը Գյումրիում էր
Այսօր Գյումրին տոնական էր․ հայկական եռագույնի կողքին հաճախ կարելի էր տեսնել նաև Ֆրանսիայի և ԵՄ դրոշները։ Քաղաքը պատրաստվում էր «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» համերգին։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ քաղաքում զգացվող ակտիվությունը կարևոր էր նաև տնտեսության համար․
«Այսօր տեսանելի էր աշխուժությունը, և վստահ եմ՝ տնտեսվարողները շահել են։ Սա արդարացված ծախս էր»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի շրջանակում սպասվում էր նաև կանգառ Գյումրու թիվ 10 դպրոցում, որը կառուցվել է 1988-ի երկրաշարժից հետո՝ ֆրանսիացիների աջակցությամբ։
Սակայն, ըստ դպրոցի տնօրեն Լիանա Վարդանյանի, այցը չկայացավ՝ օրակարգային փոփոխությունների պատճառով։
Ծաղիկների խոնարհումից հետո առաջնորդները շարժվեցին դեպի Գյումրու կենտրոնական հրապարակ, որտեղ կայացավ համերգը։
Մակրոնը իր խոսքում դիմեց գյումրեցիներին՝ ընդգծելով հայ-ֆրանսիական բարեկամությունը․
«Ինչպես 1988-ի աղետից հետո, այսօր էլ կարող եք վստահել ֆրանսիական բարեկամությանը»։
Ելույթի ավարտին նա հայտարարեց՝
«Կեցցե Ֆրանսիան, կեցցե Հայաստանը, կեցցե Գյումրին»։
#Գյումրի #Macron #ՀայաստանՖրանսիա #Gyumri #Armenia #France #DialogueMediaCenter
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com





