«Գյումրու առաջընթաց»-ը արձանագրել է արտառոց դեպք 32/39 ընտրատեղամասում
«Գյումրու առաջընթաց» Քաղաքացիական Հասարակության Զարգացման Կենտրոն» ՀԿ-ի 30 տեղամասերի դիտարկումների արդյունքում արձանագրել է, որ ժամը 7-8 ժամանակահատվածում ընտրական տեղամասերում ընդհանուր առմամբ ամեն ինչ ընթացել է ըստ հավուր պատշաճի, տեղամասեր կան որ լուսավորությունը բավարար չի եղել, տեղամաս է եղել, որ քվեախցերը պատուհաններից երևացել են, ինչը կխախտեր քվեարության գաղտնիությունը, մեր դիտորդի նախազգուշացնելուց հետո պատուհանները ծածկվել են հաստ, ոչ թափանցող կտորով։
Բացառություն է կազմել 32/39 տեղամասը, որը գտնվում է «Արևիկ» մանկապարտեզի տարածքում նախագահին մինչև ընտրական գործընթացի մեկնարկը անհայտ զանգ է ստացվել և նա լքել է ընտրատեղամասը։ Նոր նախագահին ընտրական տեղամաս ներկայացրել են ժամը 9-ի սահմաններում։ 32/39 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահի անհետացման ահազանգի պարզաբանման համար կազմակերպության լրագրողական խմբին 32 ընտրատարածքային հանձնաժողով պատասխանել են, որ իրավասու չեն այլ ինֆորմացիա տրամադրել, նախագահը չի ներկայացել նիստին, իրենք էլ արագ որոշում են կայացրել նոր նշակում կատարելու մասով։

© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com





