31/06 ընտրատեղամասում տարաձայնություն է առաջացել ընտրողի կրած կրծքանշանի շուրջ
Գյումրու թիվ 31/06 ընտրական տեղամասում քվեարկության եկած քաղաքացին կրել է ՀՀ քարտեզի պատկերով կրծքանշան։ Տեղամասում ներկա «Ուժեղ Հայաստան» կուսակցության վստահված անձը այն գնահատել է որպես քարոզչական բնույթի խորհրդանիշ՝ նշելով, որ այն ասոցացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Նրա խոսքով՝ տեղի ունեցածը խախտում է, որը պատշաճ ձևով չի արձանագրվել։
Ի պատասխան՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը նշել է, որ միջադեպը որևէ առնչություն չունի նախընտրական քարոզչության հետ։ Թիվ 31/06 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ դեպքն արձանագրվել է և համապատասխան նշում է կատարվել գրանցամատյանում։ Չնայած առաջացած տարաձայնություններին՝ քաղաքացին մասնակցել է քվեարկությանը և իրականացրել իր ընտրական իրավունքը։

© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com





