Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ.

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 23-ի վճռով բավարարել է Դատախազության հայցապահանջը՝ վճռելով 2 ՍՊ ընկերությունների տնօրեն Վ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1 միլիարդ 150 միլիոն 584 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի գումար:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Վ.Ա.-ի՝ պետությանը պատճառված 1 միլիարդ 150 միլիոն 584 հազար դրամ վնասի բռնագանձման պահանջով:

Հայցապահաջի հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ 2026 թվականի մարտի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավճռով՝ Վ.Ա.-ն մեղավոր էր ճանաչվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված արարքի կատարման մեջ: Մասնավորապես՝ Վ.Ա.-ն, հանդիսանալով 2 ՍՊ ընկերությունների մասնակից և գործադիր մարմնի ղեկավար՝ տնօրեննախնական համաձայնության գալով նշված ընկերությունների փաստացի ղեկավարումը ստանձնած անձի հետ, ունենալով Հարկային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային պարտավորությունները հաշվարկելու և կատարելու պարտավորություն, առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիարդ 150 միլիոն 584 հազար դրամ հարկեր վճարելուց խուսափելու նպատակովկեղծ տվյալներ է ներառել ՍՊ ընկերությունների ամսական եկամտային հարկի և սոցիալական վճարիավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական, տարեկան շահութահարկի հաշվարկներում, ինչի հետևանքով խուսափել էր 584 միլիոն 864 հազար դրամ եկամտային հարկ, 553 միլիոն 825 հազար դրամ ավելացված արժեքի հարկ և 11 միլիոն 894 հազար դրամ շահութահարկ պետական բյուջե վճարելուց։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments