Ադրբեջանական զինված ուժերը սկսել են ինտենսիվորեն հրթիռակոծել Ստեփանակերտը

Առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել հարավային ուղղությամբ, այսօր առավոտյան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն՝ ընդգծելով․ – «Մեր զորքերը համառ մարտեր են մղում՝ հետ շպրտելով հակառակորդին»։ Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է, որ ադրբեջանական զինված ուժերը զուգահեռաբար սկսել են ինտենսիվորեն հրթիռակոծել Ստեփանակերտ քաղաքը։ «Այս պահին տուժածների մասին ճշգրտումներ են կատարվում», – ասաց Հայաստանի ՊՆ ներկայացուցիչը։Արծրուն Հովհաննիսյանն ապատեղեկատվություն է որակել ադրբեջանական կողմի պնդումները, թե Հայաստանի Հանրապետության որոշ շրջաններից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը։ «Դա լիովին ապատեղեկատվություն է։ Այն տեսանյութը, որը փորձել են ներկայացնել որպես ապացույց, որևէ բան չի հաստատում, թե որտեղից են կիրառվում տվյալ հրթիռային արձակումները, և դեռ հարց է ընդհանրապես՝ հայաստանյան հատվածի՞ց է, Արցախի՞, թե՞ ընդհանրապես այլ պատերազմի մասին է տեսանյութը», – ասաց Հովհաննիսյանը:

Աղբյուր՝ https://www.facebook.com/watch/live/?v=387939982366284&ref=watch_permalink

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments