Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում. Արծրուն Հովհաննիսյան
Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ԱՄՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են երկուշաբթի առավոտյան ժամը 8-ից դադարեցնել կրակը։ Չնայած սրան առավոտյան Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը տեղեկացրեց, որ Ադրբեջանի օդուժը, խախտելով հրադադարի համաձայնությունը, հարվածել է Մարտունի քաղաքին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, թե հայկական զինված ուժերը հրետակոծել են Ղարաբաղին հարակից ադրբեջանական շրջանները։
Աղբյուր՝ https://www.facebook.com/arcrun/posts/3467653276603589
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com