Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են. ՀՀ ՊՆ

Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են, տեղեկացնում է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախարարությունը դիմել է Ազգային անվտանգության ծառայություն՝ բացահայտելու ստահոդ լուրի աղբյուրն ու տարածողներին:ՀՀ Պն խոսնակը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի ԶՈւ ՀՕՊ ուժերը Ռուսաստանի օդատիեզերական պաշտպանության ուժերի հետ համատեղ պատսպարել են Հայաստանի և Արցախի օդային տարածքը, այն թռիչքների համար փակ գոտի է, բացառություն են զինվորական և հայտագրված քաղաքացիական ավիացիան: Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ այսօր Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթար է հայտնվել։

Աղբյուր՝  https://www.facebook.com/shushanstepanyan?fref=nf

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments