Կորոնավրուսային իրավիճակը Հայաստանում
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1667-ով՝ հասնելով 123 հազար 646-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 30 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:Այսօր ժամը 11-ի սահմաններում նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 2 հազար 366-ով և հասել 90 հազար 754-ի:Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 459 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 480 հազար 445-ի:Նախորդ օրն արձանագրվել է մահվան 10 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1900-ի, ևս 488 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 30 հազար 504 մարդ:
Աղբյուր՝ https://www.moh.am/#1/3362
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com