«Երբեք չմոռանաք՝ Ֆրանսիան սիրում է ձեզ». Էմանուել Մակրոն

Հրաժեշտից առաջ բեմից գյումրեցիներին ողջունեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Իր խոսքում վարչապետը նշեց, որ Ֆրանսիայի նախագահի ընդունելությունը Գյումրիում չափազանց ջերմ է․
«Մակրոնը Ձեր ընդունելությունն այնքան ջերմ է, որ նախագահ Մակրոնը չպատկերացրեց՝ առանց ձեզ ողջունելու այստեղից ինչպես է հեռանալու։ Երբ Ֆրանսիայում նրա հետ խոսում էի, ասացի՝ Դուք Հայաստանում մեծ ժողովրդականություն եք վայելում, ինքն ասում էր՝ երևի չափազանցնում ես։ Այսպիսի տեսարանները ցույց են տալիս, որ չեմ չափազանցնում»,- ասաց վարչապետը։

Իր հերթին Ֆրանսիայի նախագահը հիշեց 1988 թվականի երկրաշարժը՝ ընդգծելով Ֆրանսիայի և Հայաստանի միջև ձևավորված համերաշխությունը․
«Ոչ ոք չի մոռացել 1988 թվականի դեկտեմբերը, երբ ժամացույցները կանգ առան, և ամբողջ քաղաքը քարացավ։ Աշխարհը կանգնեց ոտքի։ «Քեզ համար, Հայաստա՛ն» երգով Շառլ Ազնավուրը համախմբեց Ֆրանսիան։ Հարյուրավոր փրկարարներ, զինվորականներ ու մասնագետներ եկան օգնության, և Գյումրին վերածնվեց»։

Մակրոնը նաև ընդգծեց, որ Ֆրանսիան շարունակելու է կանգնել Հայաստանի կողքին․
«Մենք գիտենք այն դժվարությունները, որոնց միջով դուք անցել եք վերջին տարիներին։ Քանի Գյումրին կանգուն է, Հայաստանը առաջ է գնում՝ խաղաղությամբ, կայունությամբ և Եվրոպայի կողքին։ Ինչպես մենք ձեր կողքին էինք 1988-ին, այնպես էլ կլինենք հիմա»։

Խոսքի ավարտին Ֆրանսիայի նախագահը դիմեց գյումրեցիներին՝
«Շնորհակալությո՛ւն, Գյումրի, շնորհակալությո՛ւն, Հայաստան։ Երբեք չմոռանաք՝ Ֆրանսիան սիրում է ձեզ։ Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան, կեցցե՛ Գյումրին»։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments