Մեծաքանակ թմրանյութ՝ ոստիկանության բացահայտմամբ
Ավելի քան 12 կգ չորացված, մանրացված զանգված․ Արմավիրի համայնքային ոստիկանները մեծաքանակ թմրամիջոց են հայտնաբերել
Մարտի 16-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Այգեշատ գյուղի 68-ամյա բնակիչը տանը և հարակից շինություններում պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց։
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։ Նույն օրը տղամարդը ձերբակալվեց և ներկայացվեց նախաքննական մարմին։
Զննությամբ նրա բնակության վայրում հայտնաբերվեց ավելի քան 12 կիլոգրամ կանեփանման զանգված․ գոմում՝ մոտ 5 կգ 900 գ չորացված, իսկ նկուղում և խորդանոցում՝ մոտ 6 կգ 300 գ չորացված ու մանրացված զանգվածներ։
Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, որը պատրաստել է իր աճեցրած կանեփից։
Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
https://www.police.am/news/view/5case170326.html
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






