Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին պետական այցով կժամանի Հայաստան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսին պետական այցով կժամանի Հայաստան։ Նրա այցը քննարկել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Փոխվարչապետն առանձնահատուկ ընդգծել է մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին, ինչպես նաև հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ պետական այցի շրջանակում Հայաստանում գտնվելու կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ Մակրոնը Հայաստանում է եղել 2018 թվականի հոկտեմբերին։ Նա ժամանել էր Երևան` մասնակցելու ՀՀ մայրաքաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






