Ապրիլի 13–23-ը՝ ԱԺ ընտրությունների առաջադրման ժամկետ

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 13-ից սկսել է հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների առաջադրման փաստաթղթերի ընդունումը։

Դիմորդները պետք է մինչև ապրիլի 23-ի ժամը 18:00-ն ներկայացնեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակները։ Նշված ժամկետի ավարտից հետո ընտրապայքարի մասնակիցները կարող են միայն ինքնաբացարկ հայտնել և դուրս գալ ընտրապայքարից։

Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը

Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments