ԿԸՀ-ն դիտորդական առաքելություն իրականացնող ևս 3 կազմակերպություն է հավատարմագրել
ՀՀ կենտրոնական ընտրական հանձաժողովը ապրիլի 18-ին արտահերթ նիստ է գումարել՝ ԿԸՀ դիմած դիտորդական առաքելություն իրականացնող երեք կազմակերպության դիմումների օրակարգով։
ԿԸՀ-ն ստացել է «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության դիմումը։ Հանձնաժողովն այն բավարարել է, և կազմակերպությանը գրանցել Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։
ԿԸՀ-ն ստացել է «Երիտասարդական ակումբների դաշնություն» երիտասարդական հասարակական կազմակերպության դիմումը՝ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով և այն բավարարել է։
ԿԸՀ-ն ստացել է նաև «Լուսաստղ» բարեգործական հասարակական կազմակերպության դիմումը՝ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով և այն ևս բավարարել է։
Մինչ այս պահը ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև հետևյալ կազմակերպություններին՝ Անկախ դիտորդ հասարակական դաշինք, «Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ, «Ականատես» համատեղ դիտորդական առաքելություն, «Համայնքի երիտասարդներ» համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






