Հայաստանում բացվել է Էստոնիայի դեսպանատունը
Հայաստանի Հանրապետությունում բացվել է Էստոնիայի դեսպանատունը։ Բացման արարողությանը մասնակցել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան։
«Դեսպանատունը վստահության խորհրդանիշ է, որը հաստատում է Էստոնիայի ցանկությունը՝ ներկա լինելու, ներդրում ունենալու և ամրապնդելու հարաբերությունները Հայաստանի հետ», – ասել է նախարարը բացման արարողության ընթացքում։
Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարի խոսքով՝ վերջին տարիներին երկու երկրների միջև գործնական համագործակցությունը զգալիորեն ամրապնդվել է, և դեսպանատան բացմամբ այն էլ ավելի կխորանա։
ՀՀ և Էստոնիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիս Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցախնաի ընդլայնված կազմով հանդիպումը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև ընդլայնված գործընկերություն հաստատելու մասին» փոխըմբռնման հուշագիր: Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով

© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com





