ՆԱՏՕ-ն վերահաստատում է աջակցությունը Հայաստանին․ Փաշինյան–Համիլթոն հանդիպում
ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը․ Փաշինյան–Համիլթոն հանդիպում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին։ Վարչապետը շնորհավորել է Համիլթոնին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և կարևորել Հայաստան–ՆԱՏՕ համագործակցությունն ու շարունակական երկխոսությունը՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր՝ անդրադառնալով համագործակցության զարգացման հեռանկարներին և համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները՝ ընդգծելով միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը՝ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և երկրի դիմակայունության բարձրացման համար։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության, առկա մարտահրավերների և խաղաղության ապահովմանն ուղղված քայլերի շուրջ։ Քևին Համիլթոնը նշել է, որ ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և պատրաստ է շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






