Շիրակում քննարկվել է առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ընթացքը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հանդիպել է Գյումրու առաջնային բուժօգնություն մատուցող բժշկական հաստատությունների ղեկավարների հետ՝ քննարկելու առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ընթացքը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել գործընթացում ի հայտ եկած խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։ Քննարկվել են նաև համակարգի ներդրմամբ պայմանավորված կազմակերպչական և ֆինանսական փոփոխությունները։
Մարզպետը ընդգծել է, որ ապահովագրության համակարգի արդյունավետ իրականացումը կարևոր է բնակչության համար բժշկական ծառայությունների հասանելիության բարձրացման և որակի բարելավման տեսանկյունից։
Նրա խոսքով՝ համակարգի ներդրումը կնպաստի նաև բուժհաստատությունների ֆինանսական կայունությանը՝ հնարավորություն տալով նվազեցնել կուտակված պարտքերը և խրախուսել բուժանձնակազմին։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






