Փոփոխություններ՝ բուհերի ընդունելության կարգում
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ընդունելության կարգում՝ բակալավրի, ինչպես նաև անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի համար։ Որոշումը պայմանավորված է հանրակրթության պետական չափորոշիչի վերանայմամբ և կրթական ծրագրերի բովանդակության փոփոխություններով։
Հարմարեցումներ հատուկ կարիք ունեցող դիմորդների համար Ընդունելության կարգում նախատեսվել է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դիմորդները կարող են դիմել ԳԹԿ՝ համապատասխան փաստաթղթերով՝ քննությունների ընթացքում խելամիտ հարմարեցումներ ստանալու համար (օրինակ՝ տեխնիկական միջոցներ, ժեստերի թարգմանիչ և այլն)։ Մինչև 2029-2030թթ․ ընդունելության կարգը չի փոխվի Առաջիկա երեք ուսումնական տարիներին ընդունելությունը կշարունակվի կազմակերպվել Արարատյան բակալավրիատի քննություններով։ 2029-2030 ուսումնական տարվանից ընդունելության գործընթացը կվերապահվի բուհերին։
«Շտեմարաններ» հասկացության փոփոխություն Քննությունների կազմակերպման հիմքում այլևս չեն լինելու «շտեմարանները»։ Փոխարենը կկիրառվի «ուսումնական նյութեր» ավելի լայն հասկացությունը՝ համապատասխանեցված նոր չափորոշիչներին։ Վերջնաժամկետի հստակեցում Առաջին փուլում դիմորդները կարող են փոփոխել կամ չեղարկել հայտը մինչև դեկտեմբերի 25-ը։ Փուլը կտևի դեկտեմբերի 15-25-ը։ Բացի այդ, կատարվել են մի շարք տեխնիկական փոփոխություններ։ Փոփոխությունները բխում են կրթության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունից։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






